Սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհը կվերանորոգվի 2026 թվականից ոչ շուտ
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ճանապարհը կվերանորոգվի 2026 թվականից ոչ շուտ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Sputnik Արմենիան գերատեսչությունից հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում ավարտին հասցնել դեպի Խոզնավար գյուղ տանող (որն անմխիթար վիճակում է), ինչպես նաև Խնածախ և Վաղատուր (հարևանությամբ) գյուղերի ճանապարհների վերանորոգումը։
«Վերիշեն–Խոզնավար ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2025 թվականին։ Խնածախ–Վաղատուր–Խոզնավար ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը ներառված է 2026-2028 թթ ծախսերում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի 2026 թ.–ի նախնական հայտում»,– հայտնում են նախարարությունից։
Ինչ վերաբերում է Խնածախ–Գորիս–Տեղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը (դեպի սահմանամերձ գյուղ տանող երկրորդ ճանապարհը), ապա հետագա տարիների ճանապարհաշինական ծրագրերում այն ներառելու հարցը դեռևս քննարկման փուլում է։
Նշենք, որ Խոզնավարի ճանապարհի հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել դեռ 2023 թվականին, ինչի մասին նույն տարվա մարտին հայտարարել էր այդ ժամանակվա ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.