Իրանի ՆԳՆ․ Բենդեր Աբասում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով
Իրանի Հորմոզգան նահանգի Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջաի նավահանգստում պայթյունի պատճառը անփութությունն է եղել, մեղավորները հայտնաբերվել են: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr-ը, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։
Ավելի վաղ Իրանի իշխանություններն ու ԶԼՄ-ները հայտնել էին պայթյունի հետևանքով 46 զոհերի և առնվազն 1200 տուժածների մասին:
«Հետաքննություն անցկացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով, մեղավորները ձերբակալվել են, նրանք պարզաբանել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ բացատրել եմ, թե ինչպես է կատարվել այդ ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես՝ անվտանգության կանոնների խախտում և անզգուշություն», – ասել է նախարարը։
Մոմենին նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռները, որոնք նավահանգիստ են ժամանել հրդեհաշիջման հարցում իրանական կողմին օգնություն ցուցաբերելու համար, դեռ չեն օգտագործվել, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել:
Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր, որ Շահիդ-Ռաջաի նավահանգիստը գործում է նորմալ ռեժիմով։ Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության տվյալներով՝ նավահանգիստն ընդունում է առաջին անհրաժեշտության ապրանքների միայն 8 %-ը։ Հիմնականում ծանրաբեռնված է (մոտ 58 %) Իմամ Խոմեյնիի նավահանգիստը։
Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ-Ռաջաի նավահանգստում ապրիլի 26-ի ցերեկը հզոր պայթյուն է որոտացել։ Նույն օրը երեկոյան տեղի են ունեցել կրկնակի պայթյուններ։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին Fars գործակալությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել քիմիական նյութերի պահեստում, սակայն դրա պատճառների մասին դժվար է հստակ դատել: Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ պայթյունը տեղի է ունեցել վառելիքի բաքերից մեկի բռնկման հետևանքով: Կատարվում է հետաքննություն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.