Последние новости

Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԲԱՆԴԱՐ ԱԲԲԱՍԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐՎԱԾ ՈՉ ՄԻԱՅՆ ԻՐԱՆԻՆ

Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հարված է ոչ միայն այդ երկրին։ Մինչ համաշխարհային մամուլը կենտրոնանում է զոհերի թվի, ավերածությունների և քիմիական նյութերի վրա, ստվերում է մնում կարևոր մի հանգամանք. փաստացի պարալիզացվել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի առանցքային հանգույցը։

Խոսքը հենց այն երթուղու մասին է, որն առաջարկվում է որպես Սուեզի ջրանցքի իրատեսական այլընտրանք և որի զարգացումը Ռուսաստանն ակտիվորեն առաջ է մղում։ Միջանցքը պետք է կապի Սանկտ Պետերբուրգը հնդկական Մումբայի հետ՝ Իրանի նավահանգիստների միջոցով։

Բանդար Աբբասի նավահանգիստը պարզապես պահեստային գոտի կամ նավամատույց չէ։ Այն աշխաևհառազմավարական նշանակության օբյեկտ է, որը տարեկան մշակում է տասնյակ միլիոնավոր տոննա բեռ։ Այստեղով անցնում են նավթամթերք, հացահատիկ, արդյունաբերական սարքավորումներ և հազարավոր կոնտեյներներ։ Սա այն հանգույցն է, որը պետք է ապահովեշի բեռների արագ ու մատչելի տեղափոխում Ռուսաստանից Հնդկաստան՝ շրջանցելով Արևմուտքը։

Այս պայթյունը վտանգի տակ է դնում ոչ միայն այդ ուղին, այլև՝ ամբողջ նախաձեռնության կենսունակությունը։

Այսպիսով, պայթյունը վթա՞ր էր, անփութությո՞ւն, թե՞ զգուշացման ազդանշան։

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ միջադեպի պատճառը եղել է ամոնիումի պերքլորատի՝ հրթիռային վառելիքի բաղադրիչի պահպանման անվտանգության կանոնների խախտումը։ Հարմար վարկած է` հատկապես Իսրայելի հետ վերջին շրջանում ծագած ռազմական լարվածության ֆոնին։ Սակայն կուլիսներում արդեն շրջանառվում են այլ վարկածներ։

Իրականում պայթյունը ժամանակավորապես դուրս մղեց Իրանին միջազգային առևտրից։ Նավահանգստի աշխատանքի դադարեցումը արդեն իսկ հարված է հասցրել ինչպես արտահանմանը, այնպես էլ՝ նավթաքիմիական արդյունաբերությանը։ Ավելին՝ նավահանգստի տարածքում պահվում են նաև ռազմական նշանակության բաղադրիչներ, ինչը ենթադրում է, որ միջադեպը կարող էր նաև միտումնավոր լինել։

Այս ֆոնին՝ Մոսկվայի դիրքորոշումը դառնում է առավել կարևոր։ Ռուսաստանը դիտարկում է «Հյուսիս-Հարավ» միջանցքը՝ որպես համաշխարհային ապրանքաշրջանառության ապագայի շնչերակ։ Այն պետք է ապահովի ռուսական ապրանքների արտահանումը Հնդկաստան և հակառակը՝ համեմունքների, թեյի, դեղագործական արտադրանքի ու սարքավորումների ներմուծում՝ առանց Արևմուտքի ու Չինաստանի ճնշման։

Իրանը այս նախաձեռնության բանալին է։ Իսկ Բանդար Աբբասը՝ դրա փականը։ Արդյո՞ք այդ փականը պատահմամբ պայթեց, թե՞ ինչ-որ մեկը պարզապես հիշեցրեց, որ այն կարող է նաև փխրուն լինել։

Սա պարզապես տեխնիկական միջադեպ չէ։ Սա լակմուսի թուղթ է։ Եթե պայթյունին չհետևեն համակարգային բարեփոխումներ, անվտանգության բարձրացում, միջազգային վերահսկողություն ու լուրջ ներդրումներ, ապա «Հյուսիս-Հարավ» միջանցքը մնալու է մշտապես վտանգված։ Իսկ եթե այդ քայլերն արվեն, կնշանակի, որ թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը պատրաստ են դիտարկել "Հյուսիս֊Հարավ"֊ը որպես երկարաժամկետ ռազմավարության առանցք։

Վահե ԴԱՎԹՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЕЗД ЕРЕВАН-БАТУМИ-ЕРЕВАН НАЧНЕТ КУРСИРОВАТЬ С 14 ИЮНЯ
    2025-05-20 16:48

    Международный поезд Ереван-Батуми-Ереван компании «Южно-Кавказская железная дорога» начнет курсировать с 14 июня. Договоренность об этом была достигнута по итогам совещания между представителями ЮКЖД и компании «Грузинская железная дорога» (ГЖД), прошедшей в Ереване 20 мая.

  • ЗАРСКАЯ ТРАГЕДИЯ: 33 ГОДА СКОРБИ
    2025-05-20 09:59

    "Сегодня Республика Южная Осетия отмечает 33-летнюю годовщину расстрела беженцев на Зарской дороге, ставшего одним из самых кровавых эпизодов геноцида осетинского народа в 1989-92 годов, - говорится в обращении "Джавахкской диаспоры России".

  • ОРГАНИЗАЦИЯ ДИАЛОГ И MONUMENT WATCH ОБЪЕДИНЯЮТ УСИЛИЯ ДЛЯ СОХРАНЕНИЯ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ АРЦАХА
    2025-05-20 09:47

    Общественная организация ДИАЛОГ подписала соглашение о сотрудничестве с независимой академической платформой MONUMENT WATCH, занимающейся мониторингом и научным описанием состояния культурного наследия Арцаха. Документ был подписан председателем Организации ДИАЛОГ Юрием Навояном и руководителем платформы MONUMENT WATCH, заведующим кафедрой культурологии Ереванского государственного университета, доктором исторических наук, профессором Гамлетом Петросяном.

  • АКОП БАДАЛЯН: ЕВРОПЕЙСКОЕ ПОЛИТИЧЕСКОЕ СООБЩЕСТВО - «ГЛАВНЫЙ ТРЕК» СДАЧИ АРЦАХА АЗЕРБАЙДЖАНУ
    2025-05-20 09:26

    Факт в том, что процесс сдачи Арцаха Азербайджану начался именно на европейском «треке», игра здесь, конечно, была очень многослойной, и таковой остается, пожалуй, по сей день, написал в своем ТГ-канале Акоп Бадалян, отметив, что в любом случае ответственность несет Армения, если что-то происходит с Арменией и Арцахом. «Если в целом оценивать инициативу «Европейское политическое сообщество», то для Армении она, пожалуй, навсегда останется «главным треком» сдачи Арцаха Азербайджану.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ