ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը
Հայաստանը մտադիր չէ հայ խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա պարզ է դառնում ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից Sputnik Արմենիային տրված գրավոր պատասխանից։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը վերջերս տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու: Ապրիլի 15-ին ելույթ ունենալով ԱԺ–ում ՝ Փաշինյանը կրկնեց այս արտահայտությունը՝ նշելով, որ հայկական բանակը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս խնդիր չունի և չի ունենալու:
Վարչապետի առաջին հայտարարության հետ կապված հարցում էինք ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր են լուծում ՀՀ ԶՈւ խաղաղապահները Կոսովոյում, և արդյոք Երևանը (հաշվի առնելով Փաշինյանի հայտարարությունը) նախատեսում է խաղաղապահներին դուրս բերել Կոսովոյից։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են, որ միջազգային խաղաղապահ ուժերի առաքելությունը խաղաղության ապահովումն է, և Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, ընդ որում՝ այդ հավատարմությունը վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաև համաշխարհային հանրությանը:
«Մասնակցելով Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը՝ Հայաստանի Հանրապետությունը իր ներդրումն է բերում Բալկանյան տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանն ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին», - հայտնել են ԱԳՆ-ից:
Նախարարությունում կարևորել են Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին` խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման համատեքստում:
«ՀՀ ԶՈւ խաղաղապահները ներառված են ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Ne 1244 բանաձևի շրջանակներում ստեղծված KFOR ուժերի կազմում: KFOR ուժերի հիմնական խնդիրներից են անվտանգության պայմանների ստեղծումը և ռազմական գործողությունների վերսկսման կանխումը, ինչին համապատասխան կերպով ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում:
Գերատեսչությունում կարծում են, որ ՀՀ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին նպաստում է նաև ՀՀ անվտանգային համակարգի տոկունության բարձրացմանը` հիմնված միջազգային չափանիշների և ձեռքբերված փորձի վրա՝ դարձնելով այն առավել դիմացկուն արդի անվտանգային մարտահրավերների նկատմամբ։
Ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակել մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը՝ իր ներդրումն ունենալով Բալկանյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Նշենք, որ հայ խաղաղապահները ծառայություն են իրականացնում նաև Լիբանանում ՄԱԿ–ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելության շրջանակներում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 14:24
В сегодняшней Армении процедуру выражения вотума недоверия премьер-министру необходимо начинать только тогда, когда в стране будет реальное двоевластие, когда власть не будет владеть ситуацией, а диктовать условия будут улица и оппозиция, когда силовики не осмелятся выполнять приказ о кровопролитии.
-
2025-05-07 14:22
Европейский Комиссар по вопросам энергетики Дэн Йоргенсен на пресс-конференции в Европарламенте подчеркнул важность отказа от российских энергоресурсов в знак солидарности с Украиной, проигнорировав, при этом, вопрос о солидарности с Арменией.
-
2025-05-07 14:20
После инцидента в администрации района Нор Норк Еревана отношения Авинян-Пашинян обострились. Об этом пишет газета «Иравунк», развивая тему.
-
2025-05-07 14:19
Планы президента США Дональда Трампа переименовать Персидский залив в Арабский представляют собой политически мотивированный и враждебный шаг по отношению к Тегерану, заявил глава МИД Ирана Аббас Аракчи.