Շարունակվում են 2 օր առաջ Հրազդան գետն ընկած երեխայի որոնումները
Մանկական երկաթուղու տարածքում 2 օր առաջ Հրազդան գետն ընկած երեխային դեռ չեն գտել:
ՆԳՆ լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ այսօր լուսադեմից սկսած որոնողական-փրկարարական աշխատանքները մեկնարկել են, որին ներգրավվել են 100-ից ավելի հրշեջ-փրկարարներ:
«Այս պահին Հրազդանի կիրճում և Երևանյան լճում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, բայց դեռևս արդյունք չկա: Ոստիկանության աշխատակիցներն աջակցում են»,-ասացին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկը ընկել է Հրազդան գետը։
Երեխան, որ ընկել է Հրազդան գետը, Ուկրաինայի քաղաքացի է և նրա հայրը նույնպես տեղում մասնակցում է որոնողական աշխատանքներին։
Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.