Միայն քաղաքական հարց չէ. Կոպիրկինը` ՀՀ-ում և ՌԴ-ում Մեծ Հայրենականի հերոսների մասին
Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի մեծ սխրանքի հիշողությունը ողջ է թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, և դա միայն քաղաքական հարց չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Վանաձորում Հայրենական մեծ պատերազմի վետերանին «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ» հոբելյանական մեդալը հանձնելու արարողությունից հետո։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հիշել պատմությունը, նախնիների սխրանքը և հարգանքի տուրք մատուցել վետերաններին։
«Սա բարոյական պարտք է, և այն կատարելը նշանակում է ապագան դարձնել ավելի լուսավոր ու բարեկեցիկ։ Նա, ով չի հիշում պատմության դերը, դատապարտված է այն սխալների ու ողբերգության կրկնության, որոնք ապրել են մեր նախնիները», – ասաց Կոպիրկինը։
Դեսպանը կարևորեց այն փաստը, որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում ողջ է խորհրդային ժողովրդի մեծ, ընդհանուր սխրանքի հիշողությունը, և այն ողջ կմնա նաև ապագայում։
Ավելի վաղ Կոպիրկինը նշել էր, որ այսօր ոմանք փորձում են վերաշարադրել պատմությունը, տալ 80 տարի առաջ տեղի ունեցածի նոր կեղծ մեկնաբանություններ, Ռուսաստանն ու Հայաստանը այս հարցում գտնվում են բարիկադների նույն կողմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.