Սահմանապահ զինվորին ինքնասպանության հասցնելու գործով 1 անձ ձերբակալվել է
ՀՀ Սյունիքի մարզում մահացած սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով 1 անձ ձերբակալվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ձերբակալվել է»,- հայտնեց Ավդալյանը։
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ սահմանապահ զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ապրիլի 25-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.