Պետդեպարտամենտը կրկին զգուշացնում է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ Ուկրաինայի հետ բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի Ուկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն «կոնկրետ առաջարկներ»։
«Մենք հիմա գտնվում ենք մի ժամանակաշրջանում, երբ երկու կողմերն էլ պետք է ներկայացնեն կոնկրետ առաջարկներ այս հակամարտությանը վերջ տալու վերաբերյալ», - լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը՝ մեջբերելով Ռուբիոյի խոսքերը։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»։
Դիվանագիտական ջանքերը շարունակելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ասել է Բրյուսը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել էր մայիսի 8-10-ը եռօրյա հրադադար՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ, սակայն ռուսական կողմը մերժել էր Վաշինգտոնի և Կիևի 30-օրյա հրադադարի կոչերը։
Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի խոսքով՝ ԱՄՆ-ն հույսը չի դնում եռօրյա զինադադարի վրա, այլ «լիակատար զինադադարի և հակամարտության դադարեցման» վրա։
Երեքշաբթի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Պուտինի առաջարկը «ուղիղ բանակցությունների սկիզբն է»։ Ուկրաինական կողմը առաջարկել է չսպասել մինչև մայիսի 8-ը, այլ անմիջապես հայտարարել հրադադարի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պուտինի խոսքերը որակել է «մանիպուլյացիայի փորձ»։
Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Ռուբիոն արդեն իսկ ենթադրել են, որ Վաշինգտոնը դուրս կգա բանակցային գործընթացից, եթե կողմերը շուտով առաջընթաց չգրանցեն։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).