Լարված իրավիճակ Սիրիայում. բախումներ են սկսվել նաև Սահնայայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դամասկոսի արվարձան Սահնայայում բախումներ են սկսվել դրուզների և իշխանամետ զինված խմբավորումների միջև։
Մերձավոր Արևելքին վերաբերող թեմաները լուսաբանող Telegram-յան ալիքները հաղորդում են, որ չափազանց լարված իրավիճակ է։ Ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել գիշերվանից։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։
Ավելի վաղ Իդլիբից լրացուցիչ ուժեր են բերվել իշխանամետ զինված խմբավորումներին օգնելու համար։
Դրուզների ուժերը դարանի մեջ են ընկել Դամասկոս-Սուվեյդա ճանապարհին, և հենց այդտեղ բախումներ են սկսվել։
Միաժամանակ դրուզները բողոքի ակցիա են անցկացնում Իսրայելի հյուսիսում։ Նրանք փակել են մայրուղին և անվադողեր են այրում՝ պահանջելով միջամտել և կանխել Սիրիայում բնակվող իրենց մերձավորների կոտորածը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակն այսօր հայտարարել է, որ Դամասկոսին զգուշացրել է հեռու մնալ դրուզներից, և Թել Ավիվը կանխարգելիչ հարված է հասցրել:
Նշենք, որ երեկ Սիրիայի «անվտանգության ուժերի» և դրուզների միջև բախումներ էին տեղի ունեցել Ջարամանա քաղաքի մոտակայքում։
Հիշենք, որ այս տարվա մարտին զինված խմբավորումները Սիրիայի ափին ալավիների և քրիստոնյաների զանգվածային սպանություններ էին իրականացրել։ Լիբանանյան «Al Nahar» թերթի տվյալներով` Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ մահացածների թիվը հասել է հազարի։ Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, զոհերի թիվը շատ ավելի մեծ է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.