Հայտնի է, թե Նոր Նորքի թաղապետարանում միջադեպով որ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել
Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ գործով կա 6 ձերբակալված, այդ թվում՝ Արթուր Չախոյանը։ Ըստ մամուլի տեղեկությունների Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ձերբակալվածների թվում չէ։
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 11:20
«В рамках изменяющейся по требованиям Азербайджана Конституции, власть может спокойно криминализировать деятельность политических оппонентов, установить, что несогласие с позицией власти или её критика являются тяжким преступлением», – пишет секретарь фракции парламента «Честь имею» Тигран АБРАМЯН.
-
2025-05-02 11:14
До отставки посла Армении в США Лилит Макунц осталось всего несколько месяцев. Об этом пишет газета «Грапарак».
-
2025-05-02 11:12
Государственный долг Армении на 31 марта составил 5 трлн 318 млрд драмов, что на 4,4% больше по сравнению с показателем на конец 2024 года. В долларовом выражении долг достиг $13,581 млрд, увеличившись на 5,8%. Об этом сообщил министр финансов Ваге Ованнисян на пресс-конференции в пятницу.
-
2025-05-02 11:11
Президент США Дональд Трамп объявил 8 мая Днем победы, заявив, что США намного больше других стран сделали для победы во Второй мировой войне, более того, Штаты выиграли и Первую, и Вторую мировые войны.