Պուտինը ՌԴ Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել երաժիշտ և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին։ Համապատասխան հրամանագիրը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
«Պետությանն ու ժողովրդին մատուցած հատուկ ծառայությունների համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհել Վլադիմիր Թեոդորովիչ Սպիվակովին՝ Մոսկվա քաղաքի պետական բյուջետային մշակութային հաստատության «Մոսկվայի միջազգային երաժշտության տան» նախագահին», - ասվում է փաստաթղթում։
Իր նվագախմբի հետ միասին Սպիվակովը բազմիցս համերգներ է տվել Հայաստանում. հատկապես նշանակալի էր նրանց ելույթը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Երաժիշտը բարեգործական համերգ է տվել 2022 թվականին՝ ի աջակցություն 2020 թվականի պատերազմից հետո Երևանի Զինվորների տանը բուժում և վերականգնողական կուրս անցնող զինվորականներին։
1989 թվականին վիրտուոզ ջութակահարը արժանացել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, 1999 թվականին ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան։
Երաժիշտը Հայաստանի հետ կապված է նաև անձնական կյանքով՝ նրա կինը հայ է՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան է։ Նրանք ունեն երեք դուստր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: