Последние новости

Ռուբեն Մելիքյան․ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի հիմքում կոռուպցիոն բացահայտումն է

Ծածկադմփոց «Մասիվի թաղապետարանի» գործով. կոռուպցիան քողարկվում է «անձնական հարցի» շղարշով: Այս մասին իր էջում հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի դեմ առաջադրված մեղադրանքին։

Նա ընդգծում է՝ այս մարդիկ իրականացրել են հանրօգուտ գործունեություն, ցույց են տվել, թե ինչ խայտառակ կոռուպցիա է տեղի ունենում, պետական միջոցների խայտառակ վատնում է տեղի ունենում։

«Կոռուպցիայի դասական դրսևորում են հայտնաբերել: Եվ սա որպեսզի քողարկեն, Նոր Նորքի թաղապետը զանգել է Արթուր Չախոյանին վերջին հայհոյանքներն է տվել, ստացել է համարժեք պատասխան, մի հատ էլ արել է այս խուլիգանություն-խոշտանգում ծանրագույն հանցագործությունը, հիմա ֆռֆռում է «լավ եմ» արել դեմքի արտահայտությամբ»,-ասաց Մելիքյանը։

Նա պնդում է՝ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի շենքում երեկ տեղի ունեցածի հիմքում կոռուպցիոն բացահայտումն է, ոչ թե անձնական հարց։

«Մենք պնդում ենք, որ այստեղ Քրեական օրենսգրքով նախատեսված խոշտանգման բոլոր տարրերն առկա են»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ ծեծի նպատակը եղել է բացահայտած կոռուպցիայի համար պատժելը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ