Последние новости

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է

Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը պետք է տեղի ունենար Հռոմում շաբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ, գրում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։

Ըստ լրատվամիջոցների՝ չի բացառվում նաև, որ Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ ուրբաթ նախատեսված հանդիպումը, որը հայտնի է որպես E3, ևս կհետաձգվի։

Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում բանակցություններ են վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց համաձայնության հասնելու համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ