Սնուփ Դոգի համերգի համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետբյուջե
Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։
Հետքի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտնել է․ ««Դոպինգ սփեյս» կազմակերպության կողմից միջոցառման կազմակերպման վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել։ Ընկերությանն առաջարկվել է ձեռնարկել միջոցներ՝ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու և պայմանագրով հատկացված գումարը, ինչպես նաև տուգանքը, համաձայն պայմանագրի 2.4.11 կետի, ՀՀ պետական բյուջեի կենտրոնական գանձապետական հաշվին վերադարձնելու համար»։
Ստացվում է, որ նախարարի հայտարարությունից գրեթե 4 ամիս անց ԿԳՄՍ նախարարությունը դեռևս սպասում է ընկերության կողմից համապատասխան գործողությունների։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հուլիսին հայտարարվել էր, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանում։ Պայմանագրի արժեքը 2 մլրդ 318 մլն դրամ էր կամ 6 մլն դոլար ԱՄՆ դոլար։ Ինչպես նշված էր նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը պիտի ուղղվեր Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո համերգի կազմակերպիչները, դատապարտելով Բաքվի գործողությունները, հայտարարեցին, որ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվում է։ Համերգը չկայացավ, իսկ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.