Մանրամասներ Արմավիրի բաժնում տեղի ունեցած միջադեպից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ձեռքերս ու ոտքերս շղթայած, բերանս սկոչով փակած տարան ոստիկանություն, գետնին գցեցին ու սկսեցին ծեծել. 10-15 ոստիկան էին»։ Արմավիրի բնակիչ 38-ամյա Սերգեյ Աբրահամյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմում է երեք օր առաջ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղի ունեցած միջադեպի մասին։
Սերգեյ Աբրահամյանը պատմում է՝ օրեր առաջ ոստիկանությունից ծանուցում է ստացել, որ պետք է որպես վկա բաժին ներկայանա, սակայն առավոտյան ուշ էր արթնացել, և քննիչին խնդրել էր ավելի ուշ գնալ։ Ապրիլի 28-ի երեկոյան, երբ քննիչի մոտ էր գնացել, նրան այլևս չէին ընդունել, իսկ հենց տուն էր հասել, րոպեներ անց ոստիկանները թակել են դուռը։
«Տան դուռը բացեցին, մտան ներս ու ուզում էին ձեռնաշղթաներ հագցնել։ Ասացի ինչի՞ եք ձեռնաշղթա հագցնում, եթե ես իմ ոտքով գալիս եմ»,–պատմում է նա։
Ներքին գործերի նախարարությունն, ի պատասխան տարածված տեսագրության, կատարվածի իրենց վարկածն է ներկայացրել։ Ըստ իրավապահների՝ ոստիկանները Սերգեյին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով նրա տուն են գնացել, ցույց տվել որոշումը, ինչից հետո Սերգեյը ոչ պատշաճ վարք է դրսևորել՝ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին։
«Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,–ասվում է ՆԳՆ–ի կողմից տարածված պարզաբանման մեջ։
Սերգեյ Աբրահամյանը, սակայն պնդում է՝ իրեն ծեծի ենթակրելու պատճառը ոստիկանության Արմավիրի բաժնի պետի հետ ժամանակին ունեցած տարաձայնություններն են եղել, հիմա էլ հաշվեհարդար են տեսել իր հետ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.