Թրամփը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մայք Ուոլցի առաջադրման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ում մշտական ներկայացուցչի պաշտոնում ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայք Ուոլցի թեկնածության մասին։
«Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցի առաջադրում եմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնում։ Համազգեստը հագին մարտադաշտում ծառայելիս, Կոնգրեսում և իմ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնում աշխատելուց ի վեր Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում դնելու համար։ Գիտեմ, որ նա նույնը կանի նաև իր նոր պաշտոնում», - գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կշարունակի ղեկավարել Պետքարտուղարությունը և կծառայի որպես ազգային անվտանգության խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար։
«Միասին մենք անխոնջ կշարունակենք պայքարել Ամերիկան և աշխարհը կրկին անվտանգ դարձնելու համար։ Շնորհակալություն այդ հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- հավելել է Թրամփը։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնից Մայք Ուոլցի հեռացման մասին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.