Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։
Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ նախօրեին Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ խմբով ծեծի են ենթարկել կոռուպցիայի մասին բացահատումներ անող բլոգեր, հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Թաղապետարանի չորս աշխատակցի, այդ թվում՝ թաղապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
Տուժած Չախոյանը, սակայն, ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրան և Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին իրավապահները մեղադրում են Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Որպես խուլիգանություն որակվել է ապրիլի 29-ին Նոր Նորքի թաղապետարանում նրանց բողոքի ակցիան, որը հաջորդել էր թաղապետի կողմից Չախոյանի հասցեին հնչեցված սպառնալիքներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.