Նախաձեռնությունը ուղղված է Փաշինյանին հեռացնելո՞ւն, թե՞ «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելուն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության և ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։
զՆիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով անվստահություն հայտնելու քաղաքական և իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են։ Մյուս կողմից գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը։
Նաև ակնհայտ է՝ առանց փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը: Նախաձեռնության հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։
Այսօրվա դրությամբ նույնպես տեսանելի չէ նրանց կարողությունը հաջողության համար անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացման հարցում։ Այս ամենը խմբակցության մոտ կասկածներ է առաջացնում նախաձեռնության իրական նպատակների վերաբերյալ։
Այնուամենայնիվ,
«Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության և պատասխանատվության մասին։
Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու, մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ:
Այս գործելաոճը կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք նախաձեռնությունը ուղղված է Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն, թե՞ դրա տակ թաքնված է «Հայաստան» խմբակցությանը թիրախավորելու նպատակ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: