Պապոյանը հանձնարել է ճշգրտել հաշվարկները դադարեցված 3.8 մլրդ դրամանոց ծրագրի վերաբերյալ
ՀՀ էկոնոմիկայի նախարությունն արձագանքել է Sputnik Արմենիայի ապրիլի 30-ի «3.8 մլրդ դրամ ծախսել են, հասկացել` անարդյունավետ է. էկոնոմիկայի նախարարության նոր առաջարկը» հոդվածին։
Նախարարության տարածած պարզաբանման մեջ մասնավորապես շեշտվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավող տնտեսվարողներին սուբսիդավորելու ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Գևորգ Պապոյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո այն փոխանցվել է նախարարությանը, և նախարարի կողմից անմիջապես հանձնարարվել է անցկացնել մոնիթորինգ ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ։
Նախարարությունն իր կողմից ևս վերահաստատում է, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնտեսության զարգացման վրա նշված ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր, ինչը հիմք է հանդիսացել ծրագրի հետագա գործողությունը դադարեցնելու որոշման համար։
Նշվում է, որ նախարարի կողմից հանձնարարվել է ծրագրով նախատեսված պետական միջոցներն ուղղել գերակա այլ ուղղությունների, որոնց պահանջարկը քաղաքացիների շրջանում մեծ է, արդյունավետությունն՝ ավելի բարձր։
Իսկ ինչ վերաբերում է ծրագրի շրջանակներում արդեն իսկ վճարված գումարներին՝ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Պապոյանի հանձնարարականով իրականացվում է հաշվարկների ճշգրտում։
«Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար պետական միջոցների արդյունավետ օգտագործումը առաջնային է և ենթակա չէ քննարկման»,– ասված է նախարարության պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ խոսքը 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N355-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի հետագա իրականացումը դադարեցնելու որոշման մասին է, որը իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում հանրայնացվել է ապրիլի 23-ին։
Ծրագրի հիմնավորման մեջ բառացի գրված է. «ՀՀ կառավարության 02․05․2024 թվականի թիվ 640-Ա որոշմամբ «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՆՁԱԿ) լուծարումից հետո, Ծրագրի շահառու հանդիսացող տնտեսավարողների փաթեթները/փաստաթղթերը Էկոնոմիկայի նախարարությանը փոխանցվել են առանց հանձնման-ընդունման ակտի, իսկ փոխանցված փաթեթներում առկա են թերի փաստաթղթեր, շահառուներին տրամադրված փոխհատուցումներ` Ծրագրի կիրառելի դրույթների խնդրահարույց մեկնաբանությամբ, ինչը բխում է առանձին հասկացությունների ոչ լիարժեք և ամբողջական սահմանումից։ Նման պայմաններում Էկոնոմիկայի նախարարության կողմից Ծրագրի շարունակումը չի ծառայի իր նպատակին և կլինի անարդյունավետ»։
Նշենք, որ նույն նախագծի համաձայն` բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարի փոխհատուցման չափը ծրագրի մեկնարկից մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ կազմել է 3,836,286.10 հազ․ ՀՀ դրամ, որից՝
2023 թվականին ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի կողմից 1104-11002 միջոցառման շրջանակում իրականացվել է 790,922.64 հազ․ ՀՀ դրամի փոխհատուցում,
2024 հունվար- փետրվար ամիսների դրությամբ ՆՁԱԿ ՊՈԱԿ-ի կողմից 1104-11002 միջոցառման շրջանակում՝ 1,218,521.91 հազ․ ՀՀ դրամի փոխհատուցում,
2024 թվականի փետրվարից հոկտեմբեր ամիսների դրությամբ Էկոնոմիկայի նախարարության կողմից 1104-12004 միջոցառման շրջանակում՝ 1,826,841.55 հազ․ ՀՀ դրամի փոխհատուցում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 02:52
Идея повысить возрастной порог для призыва в армянскую армию отражает серьезный дефицит личного состава. И дефицит этот усугубляется вредительской политикой власти. Об этом заявил Sputnik Армения военный эксперт, полковник запаса Айк Наапетян.
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.