Փաստաբան․ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Կալանքը բացառիկ խափանման միջոց է, և այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր: Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները և թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որը անշուշտ նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, Դատարանը ուներ բավարար հիմքեր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը վերջինս որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց ցավոք դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։
Ազատության իրավունքը սևը սպիտակի վրա տպագրված երևույթ չէ, այլ իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետևաբար յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձևով գնահատվեն»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-12 02:52
Идея повысить возрастной порог для призыва в армянскую армию отражает серьезный дефицит личного состава. И дефицит этот усугубляется вредительской политикой власти. Об этом заявил Sputnik Армения военный эксперт, полковник запаса Айк Наапетян.
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.