Ես դատավորի դեր չեմ ստանձնելու. Ավինյանը` Նոր Նորքի թաղապետարանի ծեծկռտուքը սադրանք որակեց
Բռնության որևէ ձև անընդունելի է։ Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցությունն այսօր այս խոսքերով սկսեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես, վարչական շրջանի ղեկավարներ, որոնք Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ և ամենուրեք կան ու միշտ կլինեն, անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով սուտ կասի, և մենք դա կարող ենք որպես սադրանք ընդունել»,- ասաց Ավինյանը։
Միաժամանակ, քաղաքապետի խոսքով՝ ինքը չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել, քանի որ քրեական գործ կա նաև երկրորդ կողմ՝ խուլիգանության հոդվածով ներգրավված անձինք, ուստի կսպասի վարույթի իրականացմանը։
Ավինյանը դիմեց նիստին մասնակցող Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին՝ առաջարկելով խոսել կատարվածի մասին։
«Տեսարանը ոչ հաճելիներից էր, և, կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքի, առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ձեզանից և մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն»,- ասաց Տեր-Մարգարյանն ու հավելեց, որ կատարվածից հետո բազմաթիվ եզրահանգումների է արել իր համար։
Ավինյանը շեշտեց՝ իրենց թիմում վարքականոնի պահպանումը կարևոր է, և շատերը «տիկտոկյան հիթ» դառնալու մոլուցքով՝ առաջիկայում էլ ավելի մեծ եռանդով փորձելու են սադրանքներ իրականացնել։
«Մեր որևէ մկան ավել շարժում չպետք է անի, ու մկան ասելով՝ նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը։ Մեր որևէ արձագանք չի կարող լինել չզսպված»,- հայտարարեց Ավինյանը։
Քաղաքապետի կարծիքով՝ այո, կատարվածը միանշանակ սադրանք էր, բայց դա եղածը չի արդարացնում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: