Իսրայելը հավանություն է տվել Գազայում ռազմական գործողության ընդլայնման ծրագրին
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը գիշերը միաձայն հավանություն է տվել Գազայի հատվածում գործողության ընդլայնման ծրագրին: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է երկրի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։
«Ռազմաքաղաքական կաբինետը միաձայն հավանություն է տվել Գազայում ՀԱՄԱՍ-ի ամբողջական վերացման և գերությունից իսրայելցի պատանդներին վերադարձնելու վերաբերյալ Գլխավոր շտաբի պետի ներկայացրած օպերատիվ պլանին», - հայտարարել է Գենդելմանը:
Ինչպես նշել է Նեթանյահուի խորհրդականը, ծրագիրը նախատեսում է Գազայում տարածքների գրավում և պահպանում, քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով՝ հարավ տեղափոխում, ՀԱՄԱՍ-ին մարդասիրական օգնության հասանելիությունից զրկում և ահաբեկիչների ենթակառուցվածքներին և հրամանատարական կետերին զանգվածային հարվածներ:
«Սա իրատեսական և արդյունավետ ծրագիր է, որը թույլ է տալիս հասնել երկու գլխավոր նպատակների՝ հաղթել ՀԱՄԱՍ- ին և վերադարձնել մեր պատանդներին», –կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից արված հայտարարությունը մեջբերել է գրասենյակի խորհրդականը:
Բենիամին Նեթանյահուն նիստի ժամանակ ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ գործողությունների՝ «խոսքը ոչ թե կետային ռեյդերի, այլ տարածքների ամբողջական գրավման և դրանց նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման մասին է»:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ հարձակումները վերսկսկվել են, քանի որ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է ընդունել հրադադարի ռեժիմը երկարաձգելու և պատանդներին ազատելու ամերիկյան ծրագիրը: ՀԱՄԱՍ շարժումը շարունակում է Գազայի հատվածում պահել ևս 59 պատանդների, որոնց կեսից ավելին համարվում են մահացած:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պաշտոնապես հրադադարն ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդական փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի աղազերծման կայան, ինչպես նաև արգելափակել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.