Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Պակիստան այցի հիմնական նպատակները
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադ կատարած պաշտոնական այցի շրջանակում բանակցություններ է վարել Պակիստանի արտգործնախարարի հետ և նախանշել իր այցի երեք հիմնական նպատակները՝ Հարավային Ասիայում տեղի ունեցող զարգացումների քննարկում, Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում և երկկողմ համագործակցության զարգացում։
Ըստ IRNA գործակալության՝ Արաղչին նշել է, որ Իրանը ուշի-ուշով հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, դրանց թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների վերջին զարգացումներին։ Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ Իրանի համար բարեկամ պետություններ են, իսկ Պակիստանը՝ որպես հարևան և եղբայրական երկիր, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության մեջ։
«Հնդկաստան մեր այցից առաջ մենք կարևոր համարեցինք խորհրդակցություններ անցկացնել մեր պակիստանցի ընկերների հետ և լսել նրանց կարծիքը հիմնական հարցերի վերաբերյալ»,-շեշտել է իրանական դիվանագիտության ղեկավարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.