Последние новости

ԱՄՆ-ը պատրաստ է 1000 դոլար վճարել այն անօրինական ներգաղթյալներին, որոնք կամավոր կվերադառնան հայրենիք

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը հայտարարություն է տարածել է, ըստ որի փոխհատուցում կտրամադրի այն անօրինական ներգաղթյալներին, որոնք պատրաստ կլինեն կամավոր կերպով լքել Միացյալ Նահանգները և վերադառնալ իրենց հայրենիք, հաղորդում է CNN-ը։

Անվճար միակողմանի ավիատոմս տրամադրելուց զատ, ԱՄՆ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ 1000 դոլար վճարել նրանց, ովքեր կամավոր կերպով կվերադառնան իրենց երկիր։

Նշվում է նաև, որ ներգաղթյալները կարող են CBP Home հավելվածի միջոցով հաստատել իրենց մեկնումը Միացյալ Նահանգներից։

Նման միջոցառումը «կարող է» պահպանել ներգաղթյալների՝ ապագայում օրինական ճանապարհով Միացյալ Նահանգներ վերադառնալու հնարավորությունը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ