ՔԿ․ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը):
Նշենք, որ այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում գիշերը 4։30–ի սահմաններում հրկիզել են Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ Ստեփանյանն ու նրա ընտանիքի անդամներն արթնացել են հարվածի ձայնից. մեքենայի ապակին կոտրել ու սրահը այրել են։
Տուժածներ չկան։ Սուքիասյանը նշում է, որ բենզինի սուր հոտ է զգացվում, և այդ ամենը միտումնավոր է արվել։
Կատարվածի մեջ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մեղադրում է գործող իշխանությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.