Փաշինյանի կուսակցությունը յուրայինին չդավաճանեց. ոչ մի էթիկայի հանձնաժողով
Ազգային ժողովը մայիսի 6-ի քվեարկությամբ մերժել է խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտականհանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ հետաքննելու էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ 47-ը, ձեռնպահ է մնացել միայն մեկը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է արտահայտվել այս նախաձեռնությանը՝ նշելով, որ նման հանձնաժողովը չի կարողանա գործունակ լինել։ Ավելին, իշխող խմբակցությունը կարծում է, որ դա կարող է խոչընդոտել էթիկայի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ձևավորմանը։
Կառավարող խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ընդգծել է, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը «կարող է անհավասար պայմաններ ստեղծել»։
Մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները ուշադություն են հրավիրել այն բանին, որ նոր խորհրդարանական մշտական հանձնաժողովը, դրա ստեղծումից հետո, պարզապես չի կարողանա դիտարկել Քոչարյանի գործը, քանի որ գործող օրենսդրության շրջանակում զրկված կլինի նման գործիքից։ Բանն այն է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը կկարողանա դիտարկել միայն այն գործերը և հայտարարությունները, որոնք կտրվեն դա ձևավորումից հետո։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում մարտի 20-ի ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է Tribune.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին։ Ի պատասխան՝ մի շարք լրագրողական կազմակերպություններ կառավարող «Քաղպայմանագիր» խմբակցությունից պահանջել են գնահատական տալ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին և ստիպել նրան հրապարակայնորեն ներողություն խնդրել իր բառերի համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».