Խոսնակի կերպարին չեն սազում․ Զախարովան՝ ՌԴ-ի հասցեին Ալեն Սիմոնյանի մեղադրանքների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի երեկ հնչեցրած մեղադրանքներին՝ ուղղված Մոսկվային, որը իբր հիբրիդային պատերազմ է վարում և ֆինանսավորում է հանրապետության ներքաղաքական գործընթացները:
Զախարովայի խոսքով՝ ափսոսանք է առաջացնում այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Սիմոնյանը։ Խորհրդարանի խոսնակի կերպարին չեն սազում այդ հարձակումներն ու վիրավորանքները, նկատել է ռուս դիվանագետը։
«Դա ես որպես մամլո քարտուղարուհի եմ ասում»,-կատակով հավելել է նա ՝ ակնարկելով ավելի վաղ Սիմոնյանի կողմից իր հասցեին օգտագործված հեգնական մակդիրը:
Մեկնաբանելով «Հանրապետություն» կուսակցության ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ վերջերս Երևանի Նոր Նորքի համայնքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքն իբր հրահրվել է Ռուսաստանի դեսպանատան կողմից, Զախարովան տարակուսանք և զարմանք է հայտնել դրանց վերաբերյալ՝ ենթադրելով, որ ցավալիորեն ծանոթ բրյուսելյան ուղեցույցերը սկսում են կիրառվել նաև Հայաստանում:
«Տարբեր երկրներից ինչ ասես չենք լսել իբր մեր միջամտության մասին, ով միայն մեզ չի փորձել վիրավորական կերպով մեղադրել։ Հետո պարզվել է, որ այդ ամենը կեղծ է, սուտ և ապատեղեկատվություն», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ռուս դիվանագետի տեսանկյունից՝ նման հայտարարությունները չեն նպաստում առաջիկա երկկողմ շփումների համար բարենպաստ ֆոնի ստեղծմանը:
Զախարովայի համար անհասկանալի է, թե ինչի համար է արվում այս ամենը, միևնույն ժամանակ, նրա խոսքով, ցանկություն անգամ չկա հասկանալու դա։
Բացի այդ, անհասկանալի է, թե Հայաստանի ղեկավարության դեմ ինչ «հիբրիդային պատերազմի» մասին կարող է խոսք լինել, եթե ղեկավարներին հրավիրում են մասնակցելու տոնական միջոցառումներին, կան բարձր մակարդակով և ԱԳՆ գծով կանոնավոր շփումներ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իբր «հյուսիսային հարևանը» հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի հանրապետության դեմ: Ավելին, նրա կարծիքով, 2026 թվականի ընտրություններից առաջ այն կուժեղանա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.