Օմանի ԱԳՆ․ Եմենն և ԱՄՆ-ում պայմանավորվել են հրադադար հաստատել
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա»(հութիներ) շիական շարժումն ու ԱՄՆ-ն Օմանի սուլթանության միջնորդությամբ պայմանավորվել են հրադադար ձեռք բերելու մասին: Այս մասին Օմանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է Х սոցցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն որոշել է դադարեցնել Եմենի հութիներին ուղղված հարվածները, քանի որ նրանք պատրաստակամություն են հայտնել հրաժարվել ռազմական գործողություններից:
«Օմանի սուլթանության, Միացյալ Նահանգների և Սանայի համապատասխան կառույցների միջև վերջերս տեղի ունեցած և իրավիճակի ապաէսկալացիային ուղղված քննարկումներից և շփումներից հետո երկու կողմերի միջև հրադադարի մասին համաձայնություն է ձեռք բերվել․․․ Ապագայում կողմերից ոչ մեկը չի հարձակվի մյուսի վրա, ներառյալ ամերիկյան նավերը Կարմիր ծովում և Բաբ Էլ Մանդեբի նեղուցում՝ ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավարկության անխափան հոսքը»,-նշել է Օմանի ԱԳՆ-ն։
Մայիսի 4–ին հաղորդվել էր, որ Եմենից արձակված հրթիռի բեկորներն ընկել են Բեն Գուրիոն օդանավակայան, որի պատճառով այն փակվել է թռիչքների և վայրէջքների համար:
Այսօր հայտնի դարձավ, որ պայթյուններ հնչել Եմենի մայրաքաղաքում։ Իսրայելը պնդում է, որ ոչնչացրել է Սանայի օդանավակայանը։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից գործողությունների վերսկսման ֆոնին հութիները կրկին ռազմական գործողությունների են դիմելԻսրայելի դեմ։ Ավելի վաղ հութիների առաջնորդ Աբդել Մալիք Ալ Հուսիննախազգուշացրել էր, որ «Անսար Ալլահը» Կարմիր և Արաբական ծովերում կվերսկսի հարձակումները Իսրայելի հետ առնչվող նավերի վրա, եթե Իսրայելը շարունակի Գազայի հատվածի շրջափակումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.