Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միաձայն բանաձև է ընդունել՝ վերահաստատելով ապագա սերունդներին կրթելու կարևորությունը՝ նման վայրագությունների կրկնությունը կանխելու համար։ Դրա մասին ասված է Ամերիկայի «Հայ Դատի» հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ։
«Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Կոլումբիայի շրջանի քաղաքային խորհրդի անդամ Չարլզ Ալենին՝ այս նախաձեռնությունը ղեկավարելու, և Կոլումբիա շրջանի ամբողջ քաղաքային խորհրդին՝ դրա միաձայն ընդունման համար: Սա ևս մեկ օրինակ է, որ Կոլումբիայի շրջանը պատմության ճիշտ կողմում է: Որպես մարդու իրավունքները հարգող համաշխարհային քաղաք, մենք պետք է շարունակենք ճանաչել ցեղասպանությունը և ապահովել, որ այն պատշաճ կերպով դասավանդվի մեր հանրային դպրոցներում: Ահա թե ինչու մենք նախաձեռնություն ենք սկսել՝ ապահովելու համար, որ Կրթության պետական վերահսկիչի գրասենյակը լուրջ վերաբերվի Հայոց ցեղասպանության լուսավորմանը», -հայտարարել է Կոլումբիա շրջանի հարևանության հարցերով խորհրդատվական հանձնաժողովի (ANC) նախագահ Մեթյու Ջիրարդին:
Կոլումբիայի շրջանի հարևանության հարցերով խորհրդատվական հանձնաժողովն հանրային տագնապ է հայտարարել՝ կոչ անելով Կրթության պետական վերահսկիչի գրասենյակին (OSSE) ապահովել ցեղասպանության վերաբերյալ ամուր և ներառական կրթություն Կոլումբիա շրջանի հանրային դպրոցներում, ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության և 2023 թվականի Արցախի ցեղասպանության նյութերի վերաբերյալ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 12:21
Я думаю, что только турки хотели задержать меня, если им придется задержать меня здесь, то они тоже турки. Об этом сегодня, 27 июня, в беседе с журналистами в Первопрестольном Эчмиадзине заявил бывший настоятель монастырского комплекса Дадиванк отец Ованнес Ованнисян.