Վատիկանում այսօր կգումարվի կոնկլավ նոր պապի ընտրության համար
Կարդինալներն այսօր կհավաքվեն Սիքստինյան կապելլայում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդ ընտրելու համար: Կոնկլավին կմասնակցեն 138 կարդինալներ աշխարհի տարբեր երկրներից։
Կոնկլավն ընթանում է մեծ գաղտնիության պայմաններում։ Կարդինալների որոշումը կմնա խիստ գաղտնի մինչև քվեարկության ավարտը, իսկ նոր պապը կընտրվի ձայների մեծամասնությամբ, թեկնածուն պետք է ստանա ձայների երկու երրորդը: Կոնկլավը սկսվում է Սուրբ Պետրոսի տաճարում առավոտյան պատարագով: Դրա ավարտի և նոր հովվապետի ընտրության մասին կհայտարարվի Սիքստինյան կապելլայի վերևում գտնվող ծխնելույզի սպիտակ ծխի միջոցով: Ավելի վաղ ընտրություններից առաջ այդ նպատակով մատուռի վերևում խողովակ է տեղադրվել։
Կոնկլավի ընթացքում այցելուների համար փակ կլինեն Վատիկանի այգիները, հնագույն հռոմեական նեկրոպոլիսը Via Triumfalis-ում և հենց Սիքստինյան կապելլան: Դեռ հայտնի չէ, թե երբ այն կվերաբացվի զբոսաշրջիկների համար, քանի որ նիստը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի հովվապետ ընտրելու համար:
Իտալական La Stampa-ն նշել է, որ առաջին անգամ Հռոմի նոր պապի ընտրությանը ներկա կարդինալների մեծամասնությունը կներկայացնի ոչ թե Եվրոպան, այլ Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները։ Հռոմի վերջին Ֆրանցիսկոս պապն առաջին արգենտինացին էր, որը ղեկավարել է Սուրբ Աթոռը, և նա փոխել է աշխարհագրական հավասարակշռությունը եկեղեցում և նշանակել ավելի քան 20 կարդինալների այն երկրներից, որոնք նախկինում ամբողջությամբ ներկայացված չեն եղել նման մակարդակում: Նրանց թվում են Ռուանդան, Կաբո Վերդեն, Մյանմարը, Մոնղոլիան և Հարավային Սուդանը: Ընդհանուր առմամբ, Ֆրանցիսկոսը ձայնի իրավունք ունեցող 138 կարդինալներից նշանակել է 108-ին կամ կոնկլավի գրեթե 80 տոկոսին: Վատիկանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները՝ ստուգումներ են կազմակերպվել զբոսաշրջիկների կողմից սիրված տարածքների մուտքերում, անջատել են բջջային կապը՝ գործընթացի լիակատար գաղտնիությունն ապահովելու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.