Թրամփը Իրանին կոչ է արել հրաժարվել միջուկային հավակնություններից և սպառնացել է հետևանքներով
Իրանի իշխանությունները պետք է ճիշտ որոշում կայացնեն և հրաժարվեն միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, հակառակ դեպքում նրանք ԱՄՆ-ին այլընտրանք չեն թողնի։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա ամենակարևոր պահն է Իրանի պատմության մեջ։ Եվ ես հուսով եմ, որ նրանք ամեն բան ճիշտ կանեն։ Ես կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագիր, ուժեղ խաղաղության համաձայնագիր։ Նրանք չպետք է միջուկային զենք ունենան»,- ասել է Թրամփը։ «Նրանք անհրաժեշտ ամեն ինչ ունեն։ Նրանք անհավանական ժողովուրդ ունեն։ Նրանք հսկայական քանակությամբ նավթ և ակտիվներ ունեն։ Մենք ցանկանում ենք, որպեսզի այն հաջող երկիր լինի։ Մենք չենք ցանկանում անել որևէ բան, որը կարող է խանգարել դրան»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։
«Բայց նրանք չպետք է միջուկային զենք ունենան։ Եվ եթե նրանք որոշեն գնալ այլ ճանապարհով, դա շատ տխուր կլինի։ Եվ մենք չենք ցանկանում, որպեսզի ստիպված լինենք անել դա, բայց մեզ այլ ընտրություն չի մնա։ Նրանք միջուկային զենք չեն ունենա»,- ամփոփել է ԱՄՆ նախագահը։
Երեքշաբթի Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը X սոցցանցում գրել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը նրան տեղեկացրել է մայիսի 10-11-ին ամերիկա-իրանյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու ծրագրերի մասին Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-27 12:25
Предстоятель Ширакской епархии ААЦ Микаэл Аджапахян собирается отправиться вместе с силовиками. Об этом он заявил в Первопрестольном Эчмиадзине.
-
2025-06-27 12:22
«Все духовенство Армении готово к аресту. Мы все в Первопрестольном», - об этом написал на своей странице в Facebook отец Асогик Карапетян, директор Архивов и музеев Первопрестольного Святого Эчмиадзина.