Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Եվրոպա կատարելիք այցը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չեղարկել է Եվրոպա կատարելիք իր նշանակալի շրջագայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական անգլալեզու 18news հեռուստաալիքը։
Մայիսի կեսերին նախատեսված շրջագայությունը ներառում էր այց Խորվաթիա, Նորվեգիա և Նիդեռլանդներ։
Չնայած չեղարկման պաշտոնական պատճառները հստակորեն չեն նշվել, որոշումը կայացվել է Հնդկաստանի ռազմական գործողություններից հետո տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին:
Այս զարգացումը ենթադրում է դիվանագիտական առաջնահերթությունների հնարավոր վերագնահատում՝ հաշվի առնելով փոփոխվող անվտանգության միջավայրը, քանի որ վարչապետի ուշադրությունը, հավանաբար, կսևեռվի ներքին և տարածաշրջանային հարցերի վրա՝ Պակիստանում իրականացված գործողությունից հետո։
Ավելի վաղ վարչապետ Մոդին չեղարկել էր իր այցը Ռուսաստան, որի ընթացքում նախատեսվում էր նրա մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ին Հաղթանակի օրվա տոնակատարություններին։
Ըստ վերջին տեղեկություների՝ Պակիստանում Հնդկաստանի հարվածներից զոհվել է 26 մարդ, վիրավորվել՝ 46-ը, իսկ Հնդկաստանում Պակիստանի պատասխան հարվածներից զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ 48-ը։
«Սինդուր գործողությունը», ինչպես Հնդկաստանն անվանում է Պակիստանի վրա հարվածները, երկրի պատասխանն է ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակմանը, որի մեջ Նյու Դելին մեղադրում է Իսլամաբադին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 13:13
Минуты назад зазвонили колокола Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-06-27 13:02
Представители силовых структур Армении пытались увезти предстоятеля Ширакской епархии ААЦ Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:54
Высшее духовенство примет решение о дальнейших действиях. Об этом заявил Католикос всех армян Гарегин II гражданам и священникам, собравшимся в Первопрестольном Эчмиадзине, где в эти минуты находятся спецназ СНБ и следователи для задержания архиепископа Микаэла Аджапахяна.
-
2025-06-27 12:26
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил власти Армении в том, что они превратили страну в эпицентр геополитического противостояния. Об этом говорится в его новом заявлении, переданном через адвокатов.