Երևանում տեղումներից հետո լճակներիառաջացումը քաղաքապետարանում պայմանավորում են բարեկարգմամբ
Վերջին օրերին անձրևից հետո Երևանի փողոցներում գետակներ են հոսում, լճակներ են առաջանում, անցումները ջրածածկ են լինում։ Սոցիալական ցանցերը ողողված են այդ լուսանկարներով ու դրանց կից քննադատաություններով։ «Ասեք, կանենք» կարգախոսով իշխանության եկած ՔՊ-ին արդեն տևական ժամանակ ուղիղ ասում են՝ կարգի բերեք ջրահեռացման համակարգը, տեր կանգնեք ձեր տված շինթույլտվությունների հետևանքներին։
Panorama.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է նման իրավիճակ առաջանում։ Պարզվում է, որ բարեկարգումն է պատճառը։
«Երևան քաղաքի հեղեղատար համակարգը կատարյալ չէ։ Ի սկզբանե կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգեր, կան վերակառուցման ենթակա համակարգեր, նոր կառուցապատումները հանգեցրել են նոր ծավալների։ Որքան քաղաքը բարեկարգվում և կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերևութային ջրերի քանակը, որովհետև գրունտը հողն իր մեջ է քաշում, նոր կառուցապատումը, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում է մակերևութային ջրերի ծավալի ավելացման։
Երևանն ունի շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, կիսանջատ է մեր համակարգը, այն միացված է կոյուղատար համակարգին նաև և մեծ ծավալի անձրևների դեպքում համակարգը ծանրաբեռնվում է, ու ջրերի քանակը փողոցներում մեծանում է»,-պատասխանեցին քաղաքապետարնից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.