Չենք ասել, որ ՌԴ-ի հետ հարաբերություններ չենք զարգացնելու․ Փաշինյանը՝ Մոսկվա գնալու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղին չի համարում այն քննադատությունները կամ դիտարկումները, թե իր Մոսկվա մեկնելն ու Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելը կարող է վնասել Արևմուտքի հետ հարաբերություններին։ Այդ մասին վարչապետն ասաց այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ վերահաստատելով, որ մեկնելու է Մոսկվա։
«Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և դրա մեջ չի մտնում ամենևին, որ մեր մի հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ այլ հարաբերությունների, այդ տրամաբանության մեջ երբեք չի եղել նաև, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և ՌԴ-ի հետ հարաբերություններ չենք զարգացնելու և չենք խորացնելու»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումն, իհարկե, շատ կարևոր է, բայց Մոսկվա մեկնելու միակ նպատակը դա չէ։ Նրա խոսքով՝ նման հանդիպումների ընթացքում քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգին վերաբերող, շեշտում է՝ նման առիթները բաց թողնելն այնքան էլ ճիշտ չի լինի։
Արդյոք կա՞ն արդեն ծրագրված հանդիպումներ, Փաշինյանը չմանրամասնեց՝ ընդգծելով, որ Մոսկվա այցի շրջանակներում շփումներ միանշանակ լինելու են։
Նաև հավելեց՝ Մոսկվա այցի օրակարգը բավականին խիտ է, ուստի չգիտի, թե այդ շփումները որքանով կֆորմալացվեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 11:06
Армянские силовики в эти минуты находятся в резиденции Католикоса в Первопрестольном Эчмиадзине. Об этом сообщает адвокат Мигран Погосян.
-
2025-06-27 11:04
Следственный комитет возбудил уголовное дело после распространения «фальшивой аудиозаписи», приписываемой премьер-министру Пашиняну, в которой он якобы даёт поручения руководителям СНБ и СК по конкретному уголовному делу.
-
2025-06-27 11:03
Депутата фракции «Справедливость» НС Арцаха Давида Галстяна вчера в полночь также арестовали по делу о «перевороте» архиепископа. На всех арестованных также были наложены дополнительные ограничения: запрещены посещения. Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-27 10:53
Происходящее - признак агонии авторитарного режима, когда власть больше не доверяет собственным основаниям и начинает бояться не только массовых протестов, но и индивидуальных шагов, и даже выражения лица, мысли. Об этом написал бывший председатель Комитета госдоходов Давид Ананян.