Մեսրոպ Առաքելյան. Իշխանությունն այսօր լեգիտիմացնում է բռնությունը
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Հայելի ակումբում տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած բռնության դեպքը՝ այն որակելով որպես պետական մակարդակի խուլիգանություն։
«Դա միջանձնային վեճ չէր։ Արթուր Չախոյանը բարձրաձայնում էր հնարավոր չարաշահումների մասին, և նրան պարզապես ծեծի են ենթարկել։ Այս ամենը պետական կառույցի ներսում է տեղի ունեցել, և սա լուրջ հարված է համակարգին», – նշել է Առաքելյանը։
Նրա խոսքով, հատկապես մտահոգիչ է Նիկոլ Փաշինյանի լռությունը և իշխանական շրջանակների փորձերը՝ արդարացնելու կատարվածը․ «Իշխանությունն այսօր որդեգրել է մի քաղաքականություն, որի հիմքում բռնությունն է։ Մարդուն կարող են ծեծել, ներողություն խնդրել և անպատիժ շարունակել»։
Անդրադառնալով վերջին օրերի այլ տեսանյութերին՝ Մեսրոպ Առաքելյանը նշել է․ «Արմավիրի բաժնում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ դրսևորված բռնությունը վկայում է, որ ոստիկանությունում բարեփոխումներ չեն եղել՝ փոխվել են միայն համազգեստն ու մեքենաները, բայց ոչ մոտեցումները»։
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 10:12
Грузия горячо поддерживает западный проект "разделки и переработки" СССР, будучи связанной с Россией исторически и экономически, отмечает военный обозреватель Sputnik Александр Хроленко.
-
2025-07-23 10:08
Ученые недавно провели раскопки на плато Гиза и нашли граффити, свидетельствующие о том, что пирамиды строили не рабы. Об этом сообщил египтолог Захи Хавасс, передает РИА Новости.
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.