Ալվինա Գյուլումյան. Էթնիկ զտումներից տուժած 22 դատավորների իրավունքները պետք է պաշտպանվեն
ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ-դատավոր, ՀՀ դատավորների միության առաջին նախագահ Ալվինա Գյուլումյանը Երևանում կայացած Եվրոպական դատավորների միության (ԵԴՄ) տարեկան հանդիպման մասնակիցներին հիշեցրեց վերջին տարիներին հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումների մասին։
Առանց ուղղակիորեն Ադրբեջանին անվանելու, դատավորը նշեց, որ վերջին տարիներին մենք ականատես ենք եղել էթնիկ զտումների, այդ թվում՝ 22 դատավորների նկատմամբ (արցախցի), որոնց պաշտպանության համար ոչ միայն ազգային միությունները, այլև միջազգային կազմակերպությունները պետք է բարձրացնեն իրենց ձայնը։ Նրանք վտարվել են իրենց երկրից, նրանք դժվարություններ են կրում, և մենք պետք է պաշտպանենք նրանց, ընդգծեց Գյուլումյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, հանդիպումը կարող է դրական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգային ինստիտուտների զարգացման, այլև դատավորների իրական անկախության և դատարանների նկատմամբ վստահության բարձրացման վրա։
Խոսելով դատական համակարգերի առջև ծառացած խնդիրների մասին՝ նա նախևառաջ նշեց ճնշումները։ Մեջբերելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի խոսքերը, որ «այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական գործիչները փորձում են վտանգել դատական կառույցները», դատավորը նշեց, որ Հայաստանում այս պոպուլիզմը որոշակի հաջողությունների է հասել, և որպես արդյունք՝ ՄԻԵԴ-ում դատավորների դեմ դատական հայցեր կան։
«Մենք ականատես ենք եղել իշխանությունների և նույնիսկ ընդդիմության կողմից դատավորների վրա հարձակումների, ինչը կասկածի տակ է դնում դատավորների օբյեկտիվությունը հասարակության աչքում: Եվրոպական դատավորների միությունը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի և դատավորներին ներգրավի որպես երրորդ կողմեր գործերում և նրանց հնարավորություն տա բացատրություններ տալու», - նշեց դատավորը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.