Իրավաբան․ Հայաստանի իրավական համակագի կարևորագույն խնդիրներից մեկը կապված է ԲԴԽ-ի հետ
Հայաստանի իրավական համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Այս մասին Երևանում ընթացող Եվրոպական դատավորների միության (EAJ) տարեկան ժողովում ասել է իրավաբան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդին, որը դարձել է դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը չարաշահելու գործիք։ ԲԴԽ-ն օբյեկտիվություն չի ապահովում։ Նրա և արդարադատության նախարարության միջև կապ կա. դատավորների հիմնարար իրավունքները չեն պահպանվում։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ պարզ կարգապահական խախտումը ներկայացվում է դատարան և վերանայվում փակ դռների հետևում, ինչի արդյունքում դատավորները զրկվում են իրենց լիազորություններից՝ չկարողանալով ներկայացնել իրենց փաստարկներն ու կարծիքները։
Հարցը բարձրացվել է ՄԻԵԴ-ում, որտեղ արձանագրվել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետ կապված համակարգային խնդիր։ Արդեն մեկ ավարտված գործ կա, մի քանիսը շարունակվում են։ Բարձրագույն դատականխորհրդի որոշումների վերանայման դրական փորձ չկա. 3 դեպքում հնարավոր է եղել վերականգնել իրավունքները ՍԴ-ի միջոցով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.