Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների ներկայիս ղեկավարներին
Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորանքներ է հղել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահն ընդգծել է, որ երկրները սրբորեն պահպանում են այն հայրերի և պապերի փառահեղ սխրանքների և մեծ զոհողությունների հիշատակը, որոնք ուս ուսի քաջաբար պայքարել են նացիստական զավթիչների դեմ և անձնուրաց աշխատել թիկունքում։
Պուտինը ջերմ շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է հղել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և ռազմաճակատի աշխատավորներին՝ նշելով ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից կատարված չարագործություններն արդարացնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ կանխելու կարևորությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.