Դրվագներից մեկով խոսքը 2 մլն դոլարի գումարի մասին է. գլխավոր դատախազը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին
ԱՆԻՖ-ի գործի դրվագներից մեկը, որը կապված է չարաշահումների հետ, վերաբերում է 2 մլն դոլարի չափով գումարի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով հսկող գերատեսչության 2024 թվականի գործունեության արդյունքները։
Գլխավոր դատախազի խոսքով՝ ՔԿ-ում հետաքննվում են հիմնադրամի գործունեության մի քանի ասպեկտներ։ Դրանցից առաջինն աշխատողների բարձր աշխատավարձերն ու պարգևավճարներն են, ինչպես նաև մի շարք ընկերությունների հետ համատեղ գործունեության հնարավոր խախտումները:
«Դրվագներից մեկով խոսքը բավականին լուրջ գումարի՝ 2 մլն դոլարի մասին է։ Հետաքննությունն ընթանում է հեռանկարով, նկատի ունեմ՝ հետագա քրեական հետապնդումը։ Եվ, այո՛, հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել անձինք, այդ թվում՝ ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված պաշտոնյաներ», - ասաց Վարդապետյանը։
ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին և ֆինանսավորվել պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել են մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների տվյալների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին։ Այսպես, ANIF-ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ, Երևանի գործող քաղաքապետ և Փաշինյանի թիմի անդամ Տիգրան Ավինյանի կնոջ մտերիմ ընկերն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես քննադատել էր հիմնադրամի գործունեությունը՝ մատնանշելով ԱՆԻՖ-ի անարդյունավետությունն ու իր գործունեությունն ուղեկցող սկանդալները:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.