ՀՀ-ն և ԵԱՀԿ մի շարք այլ երկրներ դատապարտել են նացիզմի վերակենդանացման փորձերը
Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և ԵԱՀԿ-ին առընթեր մի շարք այլ հետխորհրդային երկրների պատվիրակությունները դատապարտել են նացիզմի վերակենդանացման և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաշարադրման փորձերը:
Նրանց համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նացիզմի դեմ հաղթանակի մասին պատմական հիշողության պահպանումը ընդհանուր պարտականություն է։ Փաստաթղթի հեղինակները դատապարտել են ազատամարտիկների հուշարձանների ու գերեզմանների ոչնչացումն ու պղծումը։
«Ռասայական գերազանցության և մարդատյացության գաղափարների նկատմամբ դաշնակիցների կոալիցիայի` զենքի ուժով ձեռք բերված հաղթանակը քաղաքակրթության ճակատագիրը որոշել է մոլորակի մասշտաբով և չի կարող մոռացության մատնվել», - ասված է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ 1945 թվականին նացիզմի դեմ տարած հաղթանակը հիմք դրեց 1975 թվականի օգոստոսին ստորագրված ԵԱՀԿ եզրափակիչ ակտին:
Նրանք նշել են միջազգային հանրության գերակշիռ մասի վճռականությունը՝ թույլ չտալ անցյալի ողբերգական սխալների կրկնություն և ապագան կառուցել համախմբման հիման վրա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: