Կոպիրկին․ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից
Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։ Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով։ Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպանը նկատեց՝ պետք է իրականության աչքերին նայել և հարաբերություններն էլ ադապտացնել այդ իրականության մեջ։
«Կարևորն այն է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք, ցանկություն պահպանելու այն ամուր, խորը հիմքերը, որոնք կան (որովհետև մեր հարաբերությունները ժողովուրդների միջև եղած հարաբերություններ են) և առաջ ընթանալ՝ երկու երկրների ինքնիշխանության, հետաքրքրությունների նկատմամբ փոխադարձ հարգանքով»,- ասաց դեսպանը։
Նա նաև հավելեց, որ երկու երկրներին շատ բան է միավորում, այդ թվում՝ ռազմավարական հետաքրքրությունների տեսակետից։
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է նաև օրվա խորհրդի մասին՝ շեշտելով, որ սա պարզապես քաղաքական տոն չէ, այլ Խորհրդային Միության ժողովուրդների միասնության խորհրդանիշն է, որոնք համատեղ կարողացան հաղթել սարսափելի չարիքին։
«Մենք գնահատում ենք նաև դաշնակից մյուս երկրների ներդրումը, բայց, իհարկե, ծանրության ամենամեծ բեռն իր ուսերին հենց խորհրդային ժողվուրդը տարավ։ Այսօր ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ, այնտեղ էին նաև հենց այն երկրների, ժողովուրդների դեսպանները, որոնք պայքարում էին ֆաշիստական ժանտախտի դեմ։ Այս տոնը միայն մեր նախնիների հիշատակի առջև պարտք չէ, սա նաև անձնական տոն է մեր երկրներում գրեթե յուրաքանչյուրի համար։ Երևի թե չկա մի ընտանիք, որին պատերազմը դիպած չլինի»,- ասաց Կոպիրկինը։
Նա հավելեց, որ մեր ժողովուրդներին միավորում է ոչ միայն հարգանքը նախնիների հիշատակի ու նրանց հերոսության առջև, այլև այն, որ մեր ժողովուրդները միասնաբար պաշտպանում են այս պատերազմի և հաղթանակի մասին ճշմարտությունը։ Սա կարևոր է հատկապես այսօր, երբ փորձեր են արվում ձևախեղելու ճշմարտությունը և արդարացնելու նացիստական հանցագործությունները, ինչը չափազանց վտանգավոր է։
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 18:30
Комиссии по предотвращению коррупции [она же выполняет функции по этике] начала производство по некорректному посту Никола Пашиняна относительно духовенства и "жены дяди, которую трх... архиепископ". Об этом сообщила и.о главы комиссии Мариам Галстян.
-
2025-06-06 16:33
Депутат НС Армении от оппозиционной фракции "Айастан" Агнесса Хамоян на бюджетных слушаниях в парламенте спросила главу Следкома Артура Погосяна насчет произошедшего в апреле жестокого убийства 22-летнего жителя Эчмиадзина, задав ему несколько "неудобных" вопросов о качестве работы следователей.
-
2025-06-06 16:25
Военнослужащие ВС Азербайджана уже увезли двух несовершеннолетних парней из общины Тех Сюникской области Армении в неизвестном направлении, написал бывший омбудсмен РА, глава «Центра права и справедливости «Татоян» Арман Татоян в соцсети.
-
2025-06-06 16:20
На встрече с армянским премьером Николом Пашиняном председатель Совета Федерации РФ Валентина Матвиенко подтвердила готовность России продолжить сотрудничество с Арменией, основанное на взаимном уважении и дружбе.