Վեհափառը ծաղիկներ խոնարհեց և աղոթք հնչեցրեց Անմար կրակի մոտ
Հաղթանակի զբոսայգում՝ Անմար կրակի մոտ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևոր դասի հետ ծաղիկներ խոնարհեց և աղոթք հնչեցրեց։
Լրագրողների հետ զրույցում վեհափառ հայրապետն ընդգծեց, որ աղոթքը բարձրացվեց Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների, Բաքվում պահվող հայ գերիների և նրանց սիրելիների համար։
«Աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարություններին, առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու մեր քաջարի զավակների արիության ոգով։ Եվ առ հայրենի սիրով կերտի, բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը և բարօր` մեր ժողովրդի կյանքը։ Թող Աստծո սերը, շնորհը միշտ ուղեկից լինեն մեր ազգին այսօր և հավիտյան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կաթողիկոսը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ժողովրդին օրվա առիթով։
Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհավորական ուղերձում ընդգծել էր, որ մարդկային կյանքում այլևս տեղ չպետք է գտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներն ու արհավիրքները։ Նա նշել էր, որ այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80–ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.