«Իսկանդերներ», «Տորնադո-Ս». Կարմիր հրապարակում ժամանակակից տեխնիկայի նմուշներ ցուցադրեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ ցուցադրվեցին ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, որոնցից մի քանիսը առաջին անգամ են հայտնվել հանրության առաջ:
Շքերթին ներկա գտնվողները հնարավորություն ունեցան տեսնելու նորագույն 152 միլիմետրանոց «Հիացինտ-Կ» և «Մալվա» հրետանային համակարգերը՝ անվավոր բազային շասսիով (հեռահար համակարգերը նախատեսված են հակառակորդի խոշոր օբյեկտների, պահեստների, ուժերի և միջոցների խոցման համար), ժամանակակից «Տորնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և ՏՕՍ-2 «Տոսոչկա» ծանր հրանետային համակարգերը։
Զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին նաև «Օռլան-10», «Օռլան-30», Zala , «Լանցետ-51», «Լանցետ-52» և «Գարպիա» անօդաչու թռչող սարքերը: Այս բոլոր դրոնները լայն և արդյունավետ կիրառություն են գտել ռազմական հատուկ գործողության գոտում։
Հանդիսատեսը տեսավ նաև հայտնի Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրները, «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրները և ռազմավարական նշանակության «Յարս» հրթիռային համալիրները: Վերջիններս Ռուսաստանի միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչի հիմքն են կազմում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».