Գեղամ Մանուկյանը տեսակցել է գեներալ Միքայել Արզումանյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեսակցել է գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին։
«Առավոտյան շնորհավորանքների փոխարեն ճանապարհվեցի Երևանի ծայրամասում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուր արդեն գրեթե երրորդ տարին քաղաքական հետապնդման արդյունքում կալանքն է շարունակում կրել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախյան ազատամարտին Աշոտ Բեկորի վաշտի կազմում 16 տարեկանից միացած գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
Ցավով, արդեն երրորդ տարին բանտում առաջինը նրան եմ շնորհավորում Եռատոնի առիթով։
Արհեստական ձգձգումներով նրա դեմ շինծու դատավարությունը դեռ շարունակվում է ու հայտնի չէ, թե երբ կավարտվի, որ հաղթի արդարությունը։
Միքայել Արզումանյանն էր, որ 44-օրյա պատերազմի ամենադրամատիկ պահին, կապիտուլյացիայից 10 օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին, ստանձնեց Արցախի պաշտպանության նախարար-բանակի հրամանատարի պաշտոնը՝ հստակ գիտակցելով դժվարին իրավիճակը և կամք ունենալով իր վաստակը հանուն Արցախի պաշտպանության ի գործ դնելու։
Հիշեք նրան և Եռատոնը»,- Facebook-ում գրել է Մանուկյանը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.