ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Հայտնում է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է.
«80 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակ կերտվեց նացիզմի նկատմամբ։ Եկեք մեծարենք և հիշենք այս սրբազան ամսաթիվը։
Դաշնակիցների կոալիցիայի կողմից զենքի ուժով ձեռք բերված ռասայական գերազանցության և մարդատյացության գաղափարների նկատմամբ տարած հաղթանակը որոշեց քաղաքակրթության ճակատագիրը մոլորակային մասշտաբով և չի կարող մոռացության մատնվել։
Այդ տարիների ողբերգական իրադարձությունների պատմական հիշողության և հանուն ապագա սերունդների խաղաղության և բարգավաճման պայքարած ու զոհված միլիոնավոր մարդկանց հերոսության պահպանումը մեր ընդհանուր պարտականությունն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու կամ խեղաթյուրելու, Խորհրդային Միության ժողովուրդների և եվրոպական երկրների ազատագրական շարժումների մասնակիցների դերը նացիզմի պարտության մեջ նվազեցնելու փորձերը կտրականապես անընդունելի են։
Նացիստներին և նրանց հանցակիցներին վերականգնելու և փառաբանելու, ինչպես նաև նրանց կատարած պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ժխտելու ջանքերն անընդունելի են։
Նյուրնբերգյան դատարանի որոշումներով, որոնք օրինականորեն ապահովել են Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի նվաճումները, նացիստների և նրանց հանցակիցների հանցավոր գործողությունները վաղեմության ժամկետ չունեն։ Մենք խստորեն դատապարտում ենք Հաղթանակի խորանի վրա իրենց կյանքը զոհաբերած ցանկացած ազգության ազատագրող զինվորների հուշարձանների և թաղման վայրերի ոչնչացումն ու պղծումը, անկախ նրանից, թե որտեղ են այդ հուշարձանները։
Մենք սգում ենք նացիոնալ-սոցիալիզմի զոհերի համար։ 1945 թվականին նացիզմի նկատմամբ տարած հաղթանակը հիմք դրեց 1975 թվականի օգոստոսին ստորագրված ԵԱՀԽ եզրափակիչ ակտին։
Մենք նշում ենք միջազգային հանրության ճնշող մեծամասնության վճռականությունը՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգական սխալները և ապագան կառուցել համախմբման սկզբունքներով։ Այս առումով մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունած «Պայքար նացիզմի, նեոնացիզմի և այլ գործելակերպերի գովաբանման դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի խթանմանը» բանաձևը։
Կոչ ենք անում բոլոր երկրներին և ժողովուրդներին հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակը կերտողների հիշատակին, չմոռանալու ընդհանուր պատմության դասերը և լիովին աջակցելու նեոնացիզմի ցանկացած դրսևորման և դրա փառաբանման դեմ պայքարի ջանքերին։
Պարտված նացիզմը չպետք է նորից գլուխ բարձրացնի»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.