Ավանեսյանն ու Բաղդասարյանը հերքում են, թե Արևմուտքը դեղեր է փորձարկում հայերի վրա
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում են The «London Times» կայքում հրապարակված հոդվածի բովանդակությունը, որում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել եվրոպական դեղագործական ընկերությունների հետ` «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:
Մայիսի 2-ին «London Times»-ը հրապարակել է «Արևմտյան դեղագործական ընկերությունները թունավոր ռազմական նշանակության ստերոիդներ են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա» վերնագրով հոդված՝ «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամ»-ի կողմից։ Այնտեղ նշվում էր, որ եվրոպական դեղագործական ընկերությունները Հայաստանը վերածել են բարձր թունավորության ստերոիդների և հոգեակտիվ նյութերի փորձարկման վայրի։ Նշվել է, որ նրանք, իբր, սկսել են լայնածավալ ծրագիր՝ փորձարկելու նոր հոգեմետ դեղամիջոցներ, ստերոիդներ և այլ վտանգավոր նյութեր, որոնք, ենթադրաբար, եվրոպացի զինվորներին վերածելու են անվախ զինվորների, և դեղամիջոցները փորձարկվում են խոցելի հայ խաղաղ բնակիչների՝ հղի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների վրա։
«Օրերս «London Times» անունով մի կայք իր հրապարակման մեջ ակնհայտ սուտ պնդում է արել՝ «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին: Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում նեկայացնել` ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ»,– գրել է Ավանեսյանը։
Նրա խոսքով` կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի կողմից տրված դրական եզրակացության հիման վրա:
Ըստ Ավանեսյանի` հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
«Ինչ վերաբերում է նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում և կլինիկական հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել: Ընդհանուր առմամբ, հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»,–գրել է Ավանեսյանը։
Նազելի Բաղդասարյանն էլ իր հերթին նշել է, որ տվյալ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու համար։
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ ոչ վարչապետի, ոչ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան։ Հրապարակման մեջ նշված բնույթի որևէ բանակցություն որևէ ընկերության հետ տեղի չի ունեցել։ Հրապարակման մեջ նշված որևէ պայմանավորվածություն կամ պայմանագիր չկա և չէր կարող գոյություն ունենալ»,–գրել է նա։
Ըստ Բաղդասարյանի` ստահոդ այդ հրապարակման ի հայտ գալը կարող էր ունենալ երկու պատվիրատու․ արտաքին՝ Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, կամ ներքին՝ դեղերի առքուվաճառքի շուկայում օրինականություն և հստակ հետագծելիություն սահմանելու, դեղերի ապօրինի շրջանառությանը վերջ դնելու կառավարության ջանքերին հակազդելու համար։
«Հնարավոր է՝ իրական են երկու տարբերակները միաժամանակ։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղերի դուրս գրման պարտադիր համակարգի ներդրումը ծայահեղ անհրաժեշտություն է, որպեսզի ցանկացած բուժառուի դուրս գրվող ցանկացած դեղ, նրա ներմուծողը, նշանակող բժիշկը, նշանակման հիմնավորվածությունը լինեն հետագծելի և անփոփոխելի։ Նման համակարգի գոյությունը եթե ոչ անհնար, ծայրահեղ դժվար կդարձնի դեղերի ապօրինի ներկրման և բուժառուներին չհիմնավորված նշանակումներ անելու ցանկացած հնարավորություն»,–գրել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 15:11
Дорогие соотечественники, любой пассивный шаг Святой Армянской Апостольской Церкви, каким бы заманчивым и конструктивным он ни казался, сторонников которого немало, по разным мотивам или просто из чисто благородных побуждений, не только не остановит это движение против церкви, но и создаст для него благодатную почву. Так что не поддавайтесь дешевым провокациям и предлагайте якобы адекватные решения. Святая Армянская Апостольская Церковь трезво и сдержанно оценивает, по сути, ситуацию, ведущую к разрушению одного из самых ключевых столпов государственности, поэтому совместными усилиями своих верующих сынов преодолеет ее и в дальнейшем продолжит свою миссию по сохранению нации.
-
2025-06-03 15:08
Любые изменения, связанные с общественным транспортом, осуществляемые мэрией Еревана, направлены и на улучшение транспортной сети посредством дополнительных сборов. Об этом заявил на встрече с журналистами 3 июня пресс-секретарь мэра Еревана Айк Костанян, отвечая на вопросы, каков размер сборов после повышения платы за проезд в столичном транспорте и какую проблему это решило - разгрузку города или пополнение бюджета.
-
2025-06-03 15:05
Трехсторонняя встреча президента РФ Владимира Путина с американским лидером Дональдом Трампом и Владимиром Зеленским в ближайшее время вряд ли возможна. Такие контакты должны стать результатом технических договоренностей, заявил журналистам пресс-секретарь главы российского государства Дмитрий Песков, передает ТАСС.
-
2025-06-03 14:42
Индия наращивает объёмы продаж оружия Армении, что, по мнению аналитиков в Азии, является частью более широких усилий по противодействию растущему стратегическому союзу между Турцией, Азербайджаном и Пакистаном. Это трёхстороннее партнёрство с ярко выраженной военно-политической составляющей бросило вызов региональным интересам Нью-Дели и стало открытой поддержкой Исламабада после недавнего обострения их трансграничного конфликта.