Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու Եվրոպայի պատրաստակամության մասին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու Եվրոպայի պատրաստակամության մասին։
«Երեկ Կիևում մենք ականատես եղանք պատմական պահի. վճռորոշ քայլ կատարվեց Ուկրաինայում խաղաղության հասնելու ճանապարհին,- ասել է Ժան-Նոել Բարոն։ - Եվրոպացիների և ուկրաինացիների այս միահամուռ կոչը՝ ամերիկացիների աջակցությամբ, երկուշաբթի օրվանից 30-օրյա անվերապահ հրադադարի մասին, դրդել է Վլադիմիր Պուտինին քայլ անել ճիշտ ուղղությամբ։ Սա լավ է, և մենք պատրաստ ենք, սկսած հաջորդ հինգշաբթի օրվանից, բանակցություններ սկսել, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում տևական խաղաղության»։
Ընդ որում, նա նշել է, որ «դրա համար մեզ հրադադար է պետք»։
«Եթե հրադադար չլինի, կարելի է ակնկալել, որ եվրոպացիներն ու ամերիկացիները կուժեղացնեն ճնշումը Վլադիմիր Պուտինի վրա։ Մենք հնարավորություն ունենք լայնածավալ պատժամիջոցներ կիրառելու, որոնք կործանարար ազդեցություն կունենան Ռուսաստանի տնտեսության վրա։ Վերջին երեք տարում ռուսաստանյան տնտեսության դեմ եվրոպացիների կիրառած պատժամիջոցները արդեն Վլադիմիր Պուտինին 400 միլիարդ եվրո կամ երեք տարվա ռազմական բյուջե են արժեցել»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.