Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի հանդիսավոր բացումը Ամստերդամում
Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկոլայոսի տաճարում երեկ տեղի ունեցավ մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի (բարձրաքանդակի) հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ, հայտնում է «Նիդեռլանդական օրագիրը»։
Օկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսեց Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս եպիսկոպոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի, Ամստերդամի դեկան Էրիկ Ֆենիսի, ինչպես նաև նախաձեռնության հեղինակներ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի Ամստերդամ հիմնադրամի ղեկավար Վահան Ավագյանի և Համահայկական աշխարհագրական ընկերության նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանի ուղերձները։
Մասնակիցները շեշտեցին հուշարձանի պատմական ու հոգևոր նշանակությունը՝ այն համարելով հայ համայնքի և Ամստերդամի միջև կապերի ամրապնդման խորհրդանիշ։ Նշվեց, որ Նարեկացու պատկերով այս հուշարձանը կդառնա հայրենիքից հեռու ապրող հայերի համար ուխտավայր, ինչպես նաև կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկների ու տեղացիների ուշադրությունը։
Սուրբ Նիկոլայոսի տաճարի՝ քաղաքի կենտրոնում գտնվելու առանձնահատկությունը հնարավորություն կտա այցելուներին ոչ միայն ծանոթանալ հայ մշակույթի խորհրդանիշերին, այլև մոմ վառել՝ հարգանքի տուրք մատուցելով Նարեկացու անմահ գրական ժառանգությանը։
«Այսօր մեր համայնքի սրտում մի նոր էջ է բացվում։ Սուրբ Գրիգոր Նարեկացին, իր համընդհանուր մարդասիրական ու հոգևոր ուղերձով, կմիացնի մշակութային կամուրջներ Հայաստանի և Նիդերլանդների միջև», – ասաց Վահան Ավագյանը։
Միջոցառումը ավարտվեց հավատացյալների համատեղ աղոթքով և տաճարում Նարեկացու պատկերին մոմեր վառելու ավանդական արարողությամբ։ Առաջիկայում հուշարձանը կդառնա ոչ միայն հայության, այլև բոլոր այցելուների համար խորհրդածության և հոգևոր հանգստի վայր՝ շարունակելով Նարեկացու սերը, իմաստությունը և հավատը տարածելու ժառանգությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 09:42
Центральный окружной военный суд Екатеринбурга вынес приговор по делу о государственной измене: российский майор Евгений Алакаев получил 18 лет лишения свободы. Первые пять лет он проведёт в тюрьме, оставшийся срок — в колонии строгого режима. Как передает The Insider, об этом сообщает правозащитный центр «Мемориал».
-
2025-06-26 09:37
Меркурий, безусловно, является источником проблем в нашей Солнечной системе. Самая маленькая планета, вращающаяся вокруг Солнца, также является одной из самых загадочных, с такими необычными характеристиками, что ученые до сих пор чешут головы, пытаясь понять, как она появилась. Но новые лабораторные эксперименты наконец-то начинают разгадывать тайны Меркурия, и то, что они открывают, может изменить наше понимание каменистых планет повсюду.
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.