Զելենսկի. Պուտինին սպասելու եմ հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անձամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում հինգշաբթի օրը՝ մայիսի 15-ին, հաղորդում է «РБК-Украина»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը։
«Վաղը մենք սպասում ենք հրադադարի՝ լիակատար և տևական, որպեսզի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ստեղծվի։ Սպանությունները ձգձգելու իմաստ չկա։ Եվ Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ»,- ընդգծել է նա։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ հույս ունի, որ «այս անգամ ռուսաստանցիները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող»։
Հիշեցնենք, որ մայիսի լույս 11-ի գիշերը ՌԴ նախագահը հանդես էր եկել մամուլի համար հայտարարությամբ, որի ընթացքում առաջարկել էր Ուկրաինային մայիսի 15-ին Ստամբուլում խաղաղ բանակցություններ սկսել։
Ավելի ուշ Զելենսկին պնդել է, որ նախ պետք է դադարեցվի կրակը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բավական կտրուկ կոչ է արել Ուկրաինային անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.