Մասուդ Փեզեշքիան. Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ստեղծել և ապագայում էլ չի ձգտի դրան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել և չի ձգտի դրան ապագայում, հաղորդում է Mehr-ը։
Կիրակի երեկոյան կայացած նախարարների կաբինետի նիստում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ իր միջուկային ծրագրի շուրջ, «որովհետև մենք խաղաղություն ենք ուզում և չենք ձգտում պատերազմի»։
«Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի ձգտում անկարգությունների տարածաշրջանում։ Կարող ենք ձեզ վստահեցնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտի միջուկային զենքի ստեղծմանը», - ասել է Իրանի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը լրջորեն է տրամադրված բանակցություններին և ձգտում է համաձայնության հասնել՝ միևնույն ժամանակ նշելով, որ երբեք չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.